Հետևեք մեզ։

Անհետ կորածների ծնողները հանդիպել են պատգամավորների հետ, իրավիճակը լարվել է. «Ժողովուրդ»

09:50, 10 նոյեմբեր 2023
Անհետ կորածների ծնողները հանդիպել են պատգամավորների հետ, իրավիճակը լարվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցից օրեր առաջ, Ազգային ժողովում հանդիպում է եղել հանձնաժողովների նախագահների եւ անհետ կորածների ծնողների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր՝ անհետ կորած զինծառայողներին գտնելու, որոնողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։

 

Ծնողները հստակ պահանջներ են ներկայացրել, սակայն որեւէ արդյունավետ վերջնակետի չեն հանգել։ Լարված իրավիճակ եւ մթնոլորտ է եղել։ Ազգային ժողով մտել են 10 ծնող, եւ մտնելուց առաջ էլ նրանց միջեւ լարված իրավիճակ եւ լեզվակռիվներ են եղել, ինչպես հանդիպման ընթացքում։ Ծնողներից ոմանք նույնիսկ որոշում են կայացրել հացադուլ հայտարարել»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։