Հետևեք մեզ։

Բագրատաշենի անցակետը գործում է ծանրաբեռնված, բայց 600 բեռնատարի կուտակման մասին տեղեկությունը իրական չէ. ՊԵԿ

10:23, 10 նոյեմբեր 2023
Բագրատաշենի անցակետը գործում է ծանրաբեռնված, բայց 600 բեռնատարի կուտակման մասին տեղեկությունը իրական չէ. ՊԵԿ

ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

 

«Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ:

 

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում է առաջացող խնդիրները: Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել:

 

Ավելին, Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը», - ասվում է հաղորդագրությունում։