Հետևեք մեզ։

Մենք միակն էինք տարածաշրջանում, որ ունեինք С-300-ի դիվիզիոններ, ՀՕՊ֊եր, «Իսկանդեր», այլ հզոր զենքեր, իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել․ Սերժ Սարգսյան

20:49, 24 մարտ 2023
Մենք միակն էինք տարածաշրջանում, որ ունեինք С-300-ի դիվիզիոններ, ՀՕՊ֊եր, «Իսկանդեր», այլ հզոր զենքեր, իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել․ Սերժ Սարգսյան

Հայաստանի ներկա կառավարիչների ամենից «ուժեղ» կողմը ամոթ չունենալն է, և նրանք կարող են առանց ամոթի մի նշույլի՝ նայել դիմացինի աչքերի մեջ և ստել: Այս մասին այսօր Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով բանակի զինմանը, Սերժ Սարգսյանն ասաց, որ ոմանք գուցե անտեղյակ են,կամ հիշողության կորուստ ունեն, իր պաշտոնավարման տարիներին Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է եղել, որ С-300-ի դիվիզիոններ է ունեցել, 100-ից ավելի միայն ծանր զրահատեխնիկա է ձեռք բերել, հարյուրավոր ՀՕՊ֊եր, հարյուր միլիոնից ավելի միայն հրազենային զինամթերք, «Իսկանդեր» և այլն։

«Իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել․ 3 ինքնաթիռ, որոնք այդպես էլ որևէ օգուտ չտվեցին, մի քանի տասնյակ հին, իր արժեքը կորցրած ՕՍԱ-ԱԿԱ-ներ։ Ուրիշ ի՞նչ են ձեռք բերել»,- ասաց Սերժ Սարգսյանը։

 

 

 

 

 

 

Վերլուծական