Այո՛, մարդիկ կարող են այդքան կեղծավոր լինել։ Թվիթերյան իր էջում նման հայտարարություն է արել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Գրառմանը կից Ստեփանյանը հրապարակել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկարները, որոնցից մեկում նա ծաղիկներ է դնում Հոլոքոստի հուշահամալիրում, իսկ մյուսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրում է ադրբեջանական բնական գազի արտահանումը դեպի ԵՄ կրկնապատկելու համաձայնագիրը։