Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Սիրիայում ավիահարվածների մասին՝ ի պատասխան Էյլաթում դպրոցի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման։
Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ ասվում է, որ հարվածն ուղղված է եղել անօդաչու թռչող սարքը արձակած կազմակերպությանը, սակայն չի նշվում, թե ով է կանգնած հարձակման հետևում, որտեղից է այն եկել կամ կոնկրետ ինչն է եղել պատասխան հարվածների թիրախը:
«Սիրիական ռեժիմը կրում է ամբողջ պատասխանատվությունը Սիրիայի տարածքից իրականացվող բոլոր ահաբեկչական գործողությունների համար։ Իսրայելի պետության տարածքը վնասելու ցանկացած փորձին Իսրայելի պաշտպանության բանակը կոշտ արձագանքելու է»,- ասվում է հայտարարության մեջ։