Թուրքական «Գորշ գայլերը» գնացել են Մեծ Բրիտանիայի Իլինգ քաղաքում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացմանը, որպեսզի վախեցնեն այնտեղ գտնվողներին։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Ավելի ուշ հուշահամալիրը ենթարկվել է վանդալիզմի: Ոստիկանությունը հետաքննում է»,- հաղորդել է Սնելը և կցել լուսանկարներ։