Հետևեք մեզ։

Վայոց Ձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրյա առվակը

22:28, 24 մարտ 2023
Վայոց Ձորում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրյա առվակը
Մարտի 24-ին, ժամը 19։31-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 117-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրյա առվակը։ Վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, տեղի ուժերի հետ համատեղ ուղղել այն և տեղափոխել ավտոքարշակի վրա։