Հետևեք մեզ։

Չարբախում 120 հազար դրամի կեղծ փողերով գնումներ են կատարել

12:48, 10 նոյեմբեր 2023
Չարբախում 120 հազար դրամի կեղծ փողերով գնումներ են կատարել

Նոյեմբերի 8-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնում էր, որ Արարատյան փողոցում գործող առևտրի կենտրոնում անհայտ անձը գնումներ կատարելիս վճարել է 2 հատ 50 հազարանոց և 1 հատ 20 հազարանոց կեղծ թղթադրամներ և ստացել 12 հազարի մանրադրամ:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ Չարբախի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ գնումները կեղծ թղթադրամներով կատարել է մայրաքաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 35-ամյա մի կին:

 

Նոյեմբերի 9-ի ցերեկը նա հայտնաբերվեց Շիրակի փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց Չարբախի բաժանմունք:

 

Նախապատրաստված նյութերը ներկայացվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են: