Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշում է կայացրել չեղարկել «Արտդոկֆեստ» կոչվող փառատոնի անցկացումը բուհում։
««Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկու ֆեյսբուքյան վերջին հրապարակումից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշում է կայացրել չեղարկել նոյեմբերի 23-26-ը փառատոնի անցկացումը բուհում»,- ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ գրառման մեջ նա Բաքվի օդանավակայանից լուսանկար է հրապարակել և գրել, որ «արդեն երկու անգամ իրեն բախտ է վիճակվում Ադրբեջանի «Հաղթանակի օրով» լինել այդ երկրում, այնքան է տպավորվել առաջին անգամ «Հաղթանակի օրվանից», որ հիմա գնացել է նկարելու տոնական մթնոլորտը»:
Նշենք, որ երկու տարի է՝ այդ փառատոնը Ռուսաստանում արգելված է, այդ պատճառով այն տեղափոխվել է Երևան։