Ամեն օր վեց օպերատիվ հենակետերից պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և շփման գծերում։ Այս մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան գրառման մեջ։
Նշվում է, որ դիտորդների նպատակն էր գնահատել տեղում անվտանգության զարգացումները, զեկույցները ուղարկվում են ԵՄ՝ կարգավորման գործընթացին աջակցելու համար: