Հետևեք մեզ։

Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել

14:32, 10 նոյեմբեր 2023
Ջալալ Հարությունյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել

Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի քրեական գործով զարգացումներն կան։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։

 

Նա նշել է, թե Ջալալ Հարությունյանին մեղադրում էին ուժերի հարաբերակցությունը հաշվի չառնելու և թշնամու նկատմամբ հարձակում կատարելու մեջ, այնինչ ռազմագետները հայտնել են, որ այդ իրադրությունում դա անհրաժեշտ էր։

 

«Ըստ ռազմագետների՝ դա եղել է օրինական և անհրաժեշտ։ Այս մասով քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում է առաջադրվել», - ասել է փաստաբանը։

Վերլուծական