Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի փոխանցմամբ`ժամը 09:10-ի սահմաններում 58-ամյա Ֆելիքս Ղազարյանը, իր վարած Օpel Astra մակնիշի ավտոմեքենայով «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհի 2-րդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 200 մետր սահելով՝ բախվել է քարերին ու հայտնվել ձորում:
Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները, պատգարակով, մեծ դժվարությամբ մոտեցրել են օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, որի բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա հոսպիտալացրել Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։