Հետևեք մեզ։

Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

17:49, 10 նոյեմբեր 2023
Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստին դատավոր Մանվել Շահվերդյանը բավարել է պաշտպանների միջնորդությունը և փոխել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։

Այսպիսով, երկրից բացակայելու արգելքը  վերացվել է։

Հրանտ Բագրատյանին մեղադրում են «բռնության կոչեր» հնչեցնելու համար։

Միաժամանակ Հրանտ Բագրատյանի փաստաբան Հովհաննես Քոչարյանը նշեց, որ այս պահին չի պատրաստվում Հրանտ Բագրատյանի դեմ իրականացվողն անվանել քաղաքական հետապնդում, ինչպես ինքն է ասում՝ ժամանակը ցույց կտա, իսկ թե ինչպես է արտահայտվում ինքը՝ Հրանտ Բագրատյանը, նա ազատ է իր խոսքերն ընտրելու հարցում։
 
«Ես փորձելու եմ ապացուցել պարոն Բագրատյանի անմեղությունը»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբանը։