Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանը Փարիզում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին

18:30, 10 նոյեմբեր 2023
Նիկոլ Փաշինյանը Փարիզում ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում` իր կեցավայրում, ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ-Բրայենին: 

 

Վարչապետն ընդգծել է ԱՄՆ դերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և կարևորել դրա շարունակականությունը:

 

Շեշտվել է 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի` Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումների արդյունքներով համաձայնեցված սկզբունքների հիման վրա խաղաղության գործընթացը շարունակելու կարևորությունը: