Հետևեք մեզ։

33-ամյա վարորդը Jeep Wrangler-ով Աշտարակի խճուղուց Դավիթաշեն ընթանալիս վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա տապալել երկաթե էլեկտրասյունը (լուսանկարներ). Shamshyan.com

19:47, 10 նոյեմբեր 2023
33-ամյա վարորդը Jeep Wrangler-ով Աշտարակի խճուղուց Դավիթաշեն ընթանալիս վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա տապալել երկաթե էլեկտրասյունը (լուսանկարներ). Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ի տեղեկություններով` ժամը 12:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գարեգին Լալայանը, իր վարած Jeep Wrangler մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, վրաերթի ենթարկել 3 հետիոտնի, ապա, առաջ ընթանալով, բախվել երկաթե էլեկտրասյանը և տապալել այն, ապա բախվել երկաթե ճաղավանդակին:

 

Վրաերթի հետևանքով 3 հետիոտներից 1-ը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ 2-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել Jeep Wrangler-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը՝ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վարորդը եղել է սթափ։