Հետևեք մեզ։

Փաշինյանը և Միջազգային քրեական դատարանի դատախազը քննարկել են միջազգային արդարադատության և իրավունքի հարցեր

22:05, 10 նոյեմբեր 2023
Փաշինյանը և Միջազգային քրեական դատարանի դատախազը քննարկել են միջազգային արդարադատության և իրավունքի հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողով»-ի շրջանակում հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ա. Խանի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են միջազգային արդարադատությանը և իրավունքին վերաբերող հարցեր, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ: