Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնում է, որ Գազա քաղաքի ինդոնեզական հիվանդանոցը կորցրել է ամբողջ էլեկտրաէներգիան, ջուրը և ինտերնետը։
Ամբողջ ուրբաթ օրը Գազայից հաղորդումներ էին ստացվում մի քանի հիվանդանոցների, այդ թվում՝ Ինդոնեզիայի հիվանդանոցի մոտ մարտերի մասին:
Պաղեստինյան Կարմիր մահիկի խոսնակ Նեբալ Ֆարսահն ասել է, որ հիվանդանոցի վիրաբույժներն ու այլ բժիշկներ այժմ աշխատում են ջահի լույսի ներքո:
«Նրանք կաշխատեն այնպիսի պայմաններում, որոնցում աշխարհում ոչ մի բժիշկ չի կարող աշխատել»,- ասել է Ֆարսախը BBC-ին: