Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ ուրբաթ օրը հինգ իսրայելցի զինվոր վիրավորվել է Լիբանանի հետ սահմանին, որոնցից չորսի վիճակը ծանր է։
Հեզբոլլահի զինյալների կողմից արձակված հակատանկային հրթիռից երեք զինվոր ծանր վիրավորվել է կիբուց Մանարայի մոտ գտնվող դիրքում։ Եվս երկուսը վիրավորվել են անօդաչու սարքի հարվածից։
Մինչ այս իսրայելական բանակը հայտնել էր լիբանանյան կողմից արձակված երեք անօդաչու թռչող սարքի մասին, որոնցից մեկը խոցվել է, մյուս երկուսն ընկել են այլ պատճառներով, որոնք Իսրայելի պաշտպանության բանակը չի նշել։
Այժմ, ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության, բանակը պատասխանում է՝ կրկին հարվածներ հասցնելով Լիբանանի տարածքում Հեզբոլլահի հետ կապված թիրախներին: