Հետևեք մեզ։

Զավենիչի կուսակիցը թաղապետ է նշանակվել, իսկ ՔՊ-ականները փորձում են «ռուլիտ անել» վարչական շրջանը. «Հրապարակ»

09:51, 11 նոյեմբեր 2023
Զավենիչի կուսակիցը թաղապետ է նշանակվել, իսկ ՔՊ-ականները փորձում են «ռուլիտ անել» վարչական շրջանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կոալիցիոն հուշագրով ՔՊ-ն զիջել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը, եւ օրերս թաղապետ է նշանակվել Զավենիչի կուսակից Ռոմիկ Մխիթարյանը, սակայն, մեր տեղեկություններով, վարչական շրջանը փորձում են «ռուլիտ անել» ՔՊ-ականները՝ ի դեմս պատգամավոր Էդգար Հակոբյանի եւ դերասան Գնել Սարգսյանի։

 

Էդգար Հակոբյանը կուսակցության Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավարն է, տեւական ժամանակ է՝ այս համայնքում ՔՊ-ն խորհուրդ չէր ձեւավորում, քանի որ թեւերի էին բաժանված, Հակոբյանն ու նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը խուլ հակամարտության մեջ էին իրար հետ։ Այժմ Հակոբյանը, ով իբրեւ պատգամավոր աչքի է ընկել միայն պատգամավորական երդման տեքստը մի կերպ ընթերցելով, թաղում ուզում է իր ազդեցությունն ամրապնդել եւ թաղապետարանում իր մարդկանց նշանակել՝ ազատելով Բարխուդարյանի նշանակածներին։

 

Մեզ ասացին, որ նա ակտիվ շփումների մեջ է թաղապետի հետ, փորձում է աշխատակազմի ղեկավար նշանակել իր ընկեր Կարեն Հակոբյանին, ով հեղափոխությունից հետո Մալաթիայի փոխթաղապետ էր նշանակվել, ապա ազատվել թաղապետ Դավիթ Կարապետյանի կողմից՝ ինչ-որ թերացումների պատճառով։ Դիմել էր դատարան եւ շահել դատը: Կարեն Հակոբյանն իշխող «Քաղպայմանագիր» կուսակցության անդամ է եւ չնայած դեռ պաշտոն չի զբաղեցնում, սակայն ամեն օր թաղապետարանում է լինում»:

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում։