Հետևեք մեզ։

Տարբերությունը սա է․ մեր ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց դեպքում՝ թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում․ Սերժ Սարգսյան

23:01, 24 մարտ 2023
Տարբերությունը սա է․ մեր ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց  դեպքում՝ թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում․ Սերժ Սարգսյան

Մեր ժամանակ ֆուտբոլային դիվանագիտության ընթացքում մեր ուղարկած գնդակը մնաց Թուրքիայի դաշտում, իսկ սրանց վարած դիվանագիտության ընթացքում, ցավոք սրտի, թուրքական բայրաքթարները հայտնվեցին մեր երկրում, սա մեր ու իրենց ֆուտբոլային դիվանագիտության տարբերությունը։

Այս մասին այսօր Սամվել Ֆարմանյանի «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3֊րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին, թե ինչ կտա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Սերժ Սարգսյանն ասաց․ «Ես չգիտեմ, թե ինչ կտան հայ-թուրքական հարաբերությունները, որովհետև շատ բան է խառնվել։ Այն ժամանակ մեր նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհի բացումն էր կամ տնտեսական նապատակ ունեինք, այլ մեր նպատակը Հայաստանի անվտանգությունն էր, ցանկությունն էր Թուքիային գոնե բացահայտ հետ պահել Արդբեջանին զինելուց։ Ես կարծում եմ, որ նույնիսկ չստացվելու պարագայում մենք օգուտ քաղեցինք, որովհետև միջազգային հանրությունը համոզվեց, որ հարաբերությունների բացակայության պատճառը մենք չենք»,-ասաց ՍերժՍարգսյանը։

ՀՀ 3-րդ նախագահի խոսքով՝, թե հիմա ինչ կտան այդ հարաբերությունները, իսկ հիմա ինչ կտա, չգիտի։ Նա նշեց, որ իրենք  հրապարակել էին իրենց բանակցությունների փաթեթը․ «Դուք տեղյա՞կ եք՝ իրենք ինչի՞ մասին են բանակցում, ի՞նչ են խոսում։ Հաճախ կրկնում են՝ առանց նախապայմանների է, շուտ-շուտ կրկնում են, որ հանկարծ չմոռանան, բայց մենք ի՞նչ գիտենք՝ առանց նախապայմանների՞ է, թե՞ նախապայմաններով, որովհետև ուրիշ պատասխաններ էլ են հնչում»։