Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Ֆրիսի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

09:54, 11 նոյեմբեր 2023
Արմեն Գրիգորյանը Բրյուսելում Ֆրիսի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուսել կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) խաղաղության, անվտանգության և պաշտպանության հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Չարլզ Ֆրիսի հետ:

Կողմերն անդրադարձել են ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին և քննարկել անվտանգության ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպմանը քննարկվել է նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: