«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանն արդեն իսկ Ամանորին է պատրաստվում: Քաղաքապետարանը Երեւանի ամանորյա ձեւավորման համար ծառայություն է գնել՝ այս տարի եւս մեկ անձից գնման ընթացակարգով։
Գնումը կատարվել է «Սինեմարտ» ՍՊԸ-ից, եւ այս ընկերությանը նոյեմբերի 7-ին փոխանցվել է 202 մլն 406 հազար դրամ՝ մոտ 505 հազար դոլար։ Պայմանագրից տեղեկանում ենք, որ սրանք միայն տոնական լուսավորության հետ կապված ծախսերն են՝ արդեն իսկ առկա լուսավորության սարքերի դուրսբերում, լվացում, չորացում, տեղադրում եւ այլն։ Ամանորին դեռ մեկուկես ամսից ավելի ժամանակ կա, վստահաբար՝ քաղաքապետարանը լրացուցիչ ծախսեր եւս կկատարի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։