Իսրայելական զինվորականները Գազայի հատվածում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր գրավել են 11 ռազմական դիրքեր։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
«Իսրայելական բանակի ստորաբաժանումները շարունակում են ռազմական գործողություններ իրականացնել Գազայի հատվածում։ Ցամաքային գործողության մեկնարկից ի վեր Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողության տակ է վերցրել ՀԱՄԱՍ-ի 11 ռազմական դիրքեր», - ասվում է հաղորդագրությունում։
Մամուլի ծառայությունից նշել են, որ «գիշերը Իսրայելի ռազմածովային ուժերը հարձակվել են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի պաշտպանության բանակի դեմ օգտագործվող շենքերի վրա»:
«Հարձակման են ենթարկվել պահեստները, որտեղ պահվում էր ՀԱՄԱՍ-ի ռազմածովային տեխնիկան։ Հայտնաբերվել և ոչնչացվել է ստորգետնյա թունելը Գազայի հատվածում գործող դպրոցի մոտ, օգտագործվել է անօդաչու թռչող սարք՝ պայթեցնելու ականապատ մեքենան, որը գտնվել է զորքերի կողմից օգտագործվող հիմնական տարանցիկ գոտու մոտ»,- նշել են իսրայելական բանակի մամուլի ծառայությունից: