Իտալիայի Լացիո մարզում՝ Հռոմից 140 կմ հեռավորության վրա, Սան Լորենցո Նուովո քաղաքում միգրանտների ժամանակավոր ընդունման կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է RAI News 24 լրատվական ալիքը։
Նշվում է, որ պայթյունի հետեւանքով տուժել է մոտ 30 մարդ, այդ թվում՝ անչափահասներ։ Նրանցից ոմանց վիճակը ծանր է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են տեղի հիվանդանոցներ։
Ոստիկանությունը պարզում է միջադեպի պատճառները։