Հետևեք մեզ։

Իլոն Մասկը խորհուրդ է տվել Զելենսկուն բանակցութուններ սկսել Պուտինի հետ

13:06, 11 նոյեմբեր 2023
Իլոն Մասկը խորհուրդ է տվել Զելենսկուն բանակցութուններ սկսել Պուտինի հետ

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ելույթ ունենալով գիտնական և բլոգեր Լեքս Ֆրիդմանի պոդկաստում, կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, գրում է Ռիա Նովոստին։


Ֆրիդմանը հարցրել է Մասկի կարծիքն այն մասին, թե արդյոք Զելենսկին պետք է խաղաղ բանակցություններ սկսի Պուտինի հետ։

«Այո, ես նրան խորհուրդ եմ տալիս չուղարկել ուկրաինացի երիտասարդությանը խրամատներում մեռնելու: Դա անելու անհրաժեշտություն չկա, անկախ նրանից՝ նա երկխոսում է Պուտինի հետ, թե ոչ»,- պատասխանել է Մասկը։


Միլիարդատերը նախազգուշացրել է, որ իրավիճակն առաջնագծում և ուժերի հավասարակշռությունը զարգացել են այնպես, որ հարձակումը շարունակելը կհանգեցնի «զանգվածային զոհերի»։