ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12-14-ը պաշտոնական այցով կգտնվի Ադրբեջանում։
Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Ազայ Գուլիևը։
Այցի շրջանակներում կկայանան մի շարք պաշտոնական հանդիպումներ, կքննարկվեն Ադրբեջանի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համագործակցությունը, տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկկողմ այլ հարցեր։