Հետևեք մեզ։

Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը մոտ ապագայում չի սպասվում. Բորել

16:19, 11 նոյեմբեր 2023
Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը մոտ ապագայում չի սպասվում. Բորել

Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակը մոտ ապագայում չի սպասվում, խոստովանել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Խոսեպ Բորելը Եվրոպական սոցիալիստների կուսակցության համագումարում։

 

«Մենք շատ խնդիրներ ունենք, առաջին հերթին՝ Ուկրաինան, որտեղ Ռուսաստանի նկատմամբ արագ հաղթանակ չի սպասվում»,- ասել է նա։

Նրա խոսքով, Եվրամիությունը պետք է քաղաքականապես պատրաստվի ԱՄՆ-ի օգնության հավանական կրճատմանը և փոխհատուցի այն Կիևին:

 

Նա Եվրամիության երկրորդ խնդիրն անվանել է իրավիճակը Գազայում, որը «միջազգային հանրության քաղաքական և բարոյական ձախողումն է»։ Նրա խոսքով, այս հակամարտության լավագույն լուծումը մնում է «երկու պետությունների լուծումը, սակայն դրան հասնելն այժմ շատ ավելի դժվար է, քան 30 տարի առաջ»։

 

Բորելն ընդգծել է, որ այս բոլոր իրադարձությունները «վախ են առաջացնում եվրոպացի քաղաքացիների մոտ, իսկ վախը վատ խորհրդատու է»։