Հետևեք մեզ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսումը

17:12, 11 նոյեմբեր 2023
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա հինգ օրվա եղանակի  կանխատեսումը

Հանրապետության տարածքում`

 

նոյեմբերի 11 -ի ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև։ Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-ին և 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 12-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 4-6 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։

 

«Հայպետհիդրոմետում», Երեւանում նոյեմբերի 11-ին ցերեկը, 12-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ին երեկոյան ժամերին հնարավոր է անձրև։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +17+19։

 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

 

Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +13+16,

 

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +12 +15,

 

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +14+16,

 

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +13+16,

 

Լոռիում գիշերը՝ -3 +2, ցերեկը՝ +15+18,

 

Տավուշում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +17+19, 

 

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+14,

 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+6, ցերեկը՝ +15+18,

 

Արարատում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +18+20,

 

Արմավիրում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +17+20,

 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ +12+15,

 

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +18+20,

 

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+24, 

 

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +16+20։