Իրանը տեսնում է իսլամական երկրների կողմից Իսրայելի հետ առևտուրն ու համագործակցությունը դադարեցնելու անհրաժեշտությունը։
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին։
Նրա խոսքով` Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է դրական և ճիշտ դեր խաղա՝ մարմնավորելով միասնության և համերաշխության իմաստը։
«Այսօր մենք հավաքվել ենք իսլամական ազգի անունից՝ օգնելու պաղեստինյան ազգին։ Միլիոնավոր ցույցերն ամբողջ աշխարհում ցույց են տվել, որ Պաղեստինի պաշտպանությունը յուրաքանչյուր ազգի մեջ է»,-ասել է Իրանի նախագահը:
«Մենք պատասխանատու ենք Աստծո առաջ Գազայի հատվածում տեղի ունեցողի համար։ Այսօր ամեն մեկն իր գիծը պետք է որոշի»,-ասել է Ռայիսին։