Հետևեք մեզ։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հայտարարությունը` Գազայի հատվածի իրադարձությունների մասին

17:59, 11 նոյեմբեր 2023
Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հայտարարությունը` Գազայի հատվածի իրադարձությունների մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը Արաբական լիգայի խորհրդի արտակարգ գագաթնաժողովում հայտնել է, որ պաղեստինցիներին անկախ պետության իրավունքի երաշխավորումը Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու միակ միջոցն է։

 

Նա ասել է, որ Սաուդյան Արաբիան մերժում է Գազայի հատվածի բնակիչներին բռնի տեղահանելու փորձերը և խորհրդակցում է միջազգային գործընկերների հետ՝ դադարեցնելու մարտերը Գազայի հատվածում։

 

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կոչ է արել ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին։

Թագաժառանգը մեղադրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու համար Իսրայելի վրա ազդելու ձախողման մեջ: