Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BBC-ին տված հարցազրույցում Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի հատվածի ռմբակոծումը, որը սպանում է խաղաղ բնակիչներին։ Միաժամանակ Մակրոնը վստահեցրել է, որ Ֆրանսիան կտրականապես դատապարտում է ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ահաբեկչությունները։
«Դե ֆակտո, այսօր ռմբակոծվում են քաղաքացիական անձինք. երեխաներ, կանայք, ծերեր մահացան: Սրա համար ոչ մի պատճառ և իրավական հիմնավորում չկա։ Ահա թե ինչու մենք կոչ ենք անում Իսրայելին դադարեցնել սպանել նրանց», - ասել է Մակրոնը Ելիսեյան պալատում Գազայի պատերազմին և մարդասիրական օգնության միջազգային համաժողովից հետո տված հարցազրույցում:
Հարցին, թե արդյոք Իսրայելը խախտում է միջազգային իրավունքը, Մակրոնն ասել է, որ դա իր դատելունը չէ:
Մակրոնը ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ հրադադարը օգուտ կբերի նաև իրենք՝ իսրայելցիներին։ «Ուստի մենք նրանց կոչ ենք անում դադարեցնել այդ ռմբակոծությունները», - ասել է Ֆրանսիայի նախագահը