Հետևեք մեզ։

Գազայում ՀԱՄԱՍ-ի հանցագործությունները շուտով կարող են կրկնվել նաև Փարիզում․ Նեթանյահուն պատասխանել է Մակրոնին

21:20, 11 նոյեմբեր 2023
Գազայում ՀԱՄԱՍ-ի հանցագործությունները շուտով կարող են կրկնվել նաև Փարիզում․ Նեթանյահուն պատասխանել է Մակրոնին

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, ով Իսրայելին կոչ էր արել դադարեցնել երեխաներին, կանանց ու տարեցների սպանությունները։ Ի պատասխան Նեթայահուն ասել է, թե ՀԱՄԱՍ-ն է մեղավոր Գազայի հատվածի բնակիչների մահվան մեջ։

 

Նեթանյահուն ասել է, որ համաշխարհային հանրությունը պետք է դատապարտի ՀԱՄԱՍ-ին, ոչ թե Իսրայելին։ Իսրայելի վարչապետնամբողջ պատասխանատվությունը դրել է ՀԱՄԱՍ շարժման վրա։ Իսրայելի բանակը, նրա խոսքով, փորձում է խուսափել խաղաղ բնակիչներին վնաս հասցնելուց և կոչ է անում նրանց լքել այն տարածքները, որտեղ մարտեր են ընթանում, մինչդեռ ՀԱՄԱՍ-ը դրանք օգտագործում է որպես «մարդկային վահան»:

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այս շաբաթվա սկզբին ասել էր, որ նման դեպքեր լինում են։

 

Նեթանյահուն իր հայտարարության մեջ սպառնացել է, որ ՀԱՄԱՍ-ի հանցագործությունները Գազայում շուտով կարող են կրկնվել Փարիզում, Նյու Յորքում և ամբողջ աշխարհում։