Հետևեք մեզ։

Փաշինյանն իրեն թվացյալ «բաց ճակատով» ավետում է՝ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, բայց մտահոգություն ունեմ, որ վերջնաարդյունքում կանգնելու ենք շատ ավելի խոցելի իրականության առաջ․ Օսկանյան (տեսանյութ)

22:43, 11 նոյեմբեր 2023

Վարչապետը, ԱԳՆ նախարարը, Ավտանգության խորհդրի քարտուղարն իրենց թվացյալ «բաց ճակատով» մեզ ուղղակի ավետում են, որ խաղաղության պայմանագիր է ստորագրվելու, բայց այդ «բաց ճակատի» վրա ակնհայտ հայ ժողովուրդը մի բան է կարդում, առ այն, որ այս իշխանության  օրերին և այս մարդկանց պատճառով է, որ ժողովուրդը անցել ու անցնում է մեծ արհավիրքի միջով՝ Ղարաբաղի կորուստ, զոհեր, և այս ամենը շարունակվում է և չգիտենք ինչ անակնկալների առաջ կարող ենք կանգնել:

 

Այս մասին իր տեսագրությունում ասում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը․

Նա ասաց, որ ենթադրյալ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին ինքը վերաբերվում է որպես հայ-թուրքական բանակցություններ և ոչ թե՝ հայ-ադրբեջանական, որովհետև այս բանակցությունների ելքի մեջ հավասարապես շահագրգռված են և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը և այդ ելքը հավասարապես վերաբերում է երկու երկրին էլ։


Օսկանյանը նաև ասում է, որ հասկանալ Փաշինյանին, թե ինչ է ուզում հայ ժողովուրդը չի կարող, ուր մնաց թե թուրքերը հասկանան, բացի այդ, ըստ Օսկանյանի՝ նրանք մտահոգություն ունեն, որ Հայաստանի հզորանալու դեպքում այդ երկու երկրին վտանգ է սպառնում։

 

«Հաշվի առնելով, որ այս խաղաղության պայմանագրի բանակցությունները վարում են այս  իշխանությունները, որոնք տապալել են ամեն ինչ, զրոյացրել են, կորցրել են Արցախը, ադրբեջանական ուժերը գտնվում են հայկական տարածքում, զոհեր ենք տվել  և ինչ-որ խոստումներ կան սեղանի վրա, որոնք հավանաբար այդ պայմանագրի միջոցով Ադրբեջանը և Թուրքիան կպոկեն մեզանից:

 

Ես լուրջ մտահոգություններ ունեմ, որ վերջնաարդյունքում, մեզ համար ոչ մի բերկրանք էլ չի լինելու և մենք կանգնելու ենք շատ ավելի խոցելի և շատ ավելի դառը իրականության առաջ»,- ասաց նա: