Առավոտյան Ռուսաստանը «Իսկանդեր» տիպի բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքային վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
«52-օրյա երկար դադարից հետո հակառակորդը վերսկսել է հրթիռային հարձակումները Կիևի վրա։ Հրթիռը չի հասել Կիև, հակաօդային պաշտպանության ուժերն ու միջոցները ոչնչացրել են այն մայրաքաղաքի մատույցների մոտ»,- ասվում է Պոպկոյի հայտարարության մեջ։
Բացի այդ, Կիևի շրջանային վարչակազմի տվյալներով՝ Ռուսաստանի կողմից արձակված երկու հրթիռ է ընկել դաշտում։ Պայթյունի ալիքը վնասել է հինգ առանձնատուն։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։