Հետևեք մեզ։

Ուկրաինային պետք է առաջարկել դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց միայն այն սահմաններով, որոնք վերահսկում է Կիևը․ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

00:41, 12 նոյեմբեր 2023
Ուկրաինային պետք է առաջարկել դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց միայն այն սահմաններով, որոնք վերահսկում է Կիևը․  ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար

Ուկրաինային պետք է առաջարկել դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց միայն այն սահմաններով, որոնք վերահսկում է Կիևը։ Այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, մեջբերում է բրիտանական The Guardian հրատարակությունը։ Նրա խոսքերով, դաշինքը պետք է նաև «հստակ ազդանշան ուղարկի Ռուսաստանին», որ նոր սահմանների ցանկացած խախտման դեպքում ՆԱՏՕ-ն կոշտ պատասխան կտա իր անդամներին։

 

Նա հավելել է, որ դա ինչ-որ չափով նման կլինի Ուկրաինայի տարածքում անօդաչու գոտու ստեղծմանը։ Ռասմուսենը նաև հայտարարել է, որ իր առաջարկը չի նպաստի հակամարտության սառեցմանը և չի ստիպի Ուկրաինային հրաժարվել կորցրած տարածքներից։