Երևանի կենտրոնի բեռնաթափմանն ուղղված համալիր ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ից Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է շուրջ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը՝ առավելագույն զանգվածը 2.5 տոննա բեռնատարների համար:
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն: Տուգանքներից խուսափելու համար, հորդորում են հետևել ճանապարհային նշաններին: