Ամերիկացի երգիչ, երգահան, դերասան, հասարակական գործիչ, ռեժիսոր Ջարեդ Լետոն պատմության մեջ առաջին մարդն է, ում թույլ են տվել բարձրանալ Empire State Building-ի գագաթը։
Նրան հաջողվել է բարձրանալ ավելի քան 390 մետր բարձրության վրա՝ հաղթահարելով շենքի 86-րդ և 104-րդ հարկերի միջև ընկած տարածությունը։ Լետոն այս ամենն արել է իր երաժշտական խմբի շրջագայության մասին հայտարարելու համար։
«Ես ավելի քատ հուզված էի, բայց, ճիշտն ասած, իսկապես դժվար էր։ Շատ ավելի ծանր, քան ես կարծում էի: Այնքան տոկունություն պահանջվեց, գումարած՝ շատ դաժան էր»,- իր տպավորություններն է նկարագրել Thirty Seconds to Mars-ի առաջնորդը:
Տեսանյութն` այստեղ։