Հետևեք մեզ։

ԱՄՆ-ում Մակունցը հյուրընկալել է Արամ Ա Կաթողիկոսին (լուսանկարներ)

12:18, 12 նոյեմբեր 2023
ԱՄՆ-ում Մակունցը հյուրընկալել է Արամ Ա Կաթողիկոսին (լուսանկարներ)

Ս.թ. նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները հյուրընկալեցին Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

 

Դեսպան Մակունցի և Նորին Ս. Օծության առանձնազրույցից հետո տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպում: Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: