Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) չի քննարկում 2024 թվականին Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերը չեղարկելու հարցը՝ ռազմական հակամարտությունների աճի պատճառով։ Այս մասին հայտարարել է կազմակերպության ղեկավար Թոմաս Բախը, ում մեկնաբանությունը փոխանցում է Inside the Games պորտալը։
«Մենք ունենք շատ ուժեղ աշխարհաքաղաքական լարվածություն, բայց ասել, որ մենք կզոհաբերենք Փարիզի Օլիմպիական խաղերը, լիովին սխալ մոտեցում կլինի։ Ես չգիտեմ, թե արդյոք համաշխարհային պատերազմ կլինի, բայց Միջազգային օլիմպիական կոմիտեն չի կարող դավաճանել սպորտի հիմնական գաղափարը»,-ասել է Բախը։
Բախն ասել է, որ երկայումս աշխարհում 28 պատերազմ կա, սակայն իրենց առաքելությունը մարդասիրական առաքելություն է մարզիկների և սպորտի համար: «Մենք փորձում ենք սա հաշվի առնել, մարդկանց պետք է մի բան, որը կմիավորի նրանց»,- ընդգծել է նա։
Փարիզի Օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Մրցույթին ռուսների ու բելառուսների մասնակցության հարցը դեռ պարզ չէ։