Հետևեք մեզ։

Սոչիից մեկնող Boeing 737 մարդատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել․ հայտնի է, թե ինչ անսարքություն է ունեցել

18:13, 12 նոյեմբեր 2023
Սոչիից մեկնող Boeing 737 մարդատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել․ հայտնի է, թե ինչ անսարքություն է ունեցել

Չելյաբինսկի օդանավակայանում 189 մարդ տեղափոխող Boeing 737 մարդատար ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել անսարք փեղկերով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները։

«Ժամը 16:43-ին (Մոսկվայի ժամանակով) Չելյաբինսկի Ի.Վ. Կուրչատովի անվան օդանավակայանում Սոչիից ժամանած Boeing-737 մարդատար ինքնաթիռը հնարավոր վթարային վայրէջքի մասին հաղորդագրությունից հետո բարեհաջող վայրէջք է կատարել։»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ ինքնաթիռում կա 189 մարդ, այդ թվում՝ 9 երեխա և անձնակազմի 7 անդամ։