Հետևեք մեզ։

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա

18:26, 12 նոյեմբեր 2023
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա

Հայաստանի արտգործնախարարության ղեկավարը նոյեմբերի 13-14-ը պաշտոնական այցով կմեկնի Մեծ Բրիտանիա։

Տեղի կունենա Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների հանդիպումը, ինչպես նաև կկայանա ռազմավարական երկխոսության 1-ին նիստը երկու երկրների միջև։ Նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։