Իսլանդիայի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել և կարգադրել տարհանել երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գրինդավիկ քաղաքի հազարավոր բնակիչների՝ հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով, հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ հոկտեմբերի վերջից Ռեյկյանես թերակղզում գրանցվել է ավելի քան 24 հազար ստորգետնյա ցնցում, ընդ որում՝ նախորդ օրը գրանցվել է 800 ցնցում։ Նախօրեին երկու ուժեղ երկրաշարժ է զգացվել մայրաքաղաք Ռեյկյավիկում և երկրի հարավային ափերի մեծ մասում։
Տեսանյութն՝ այստեղ։