ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածում իր գրասենյակներից մեկը երեկ երեկոյան կրակի տակ է հայտնվել: «Կան զոհերի և վիրավորների մասին հաղորդումներ այնտեղ պատսպարված խաղաղ բնակիչների շրջանում»-, ասել է կազմակերպությունը:
«Սա սխալ է բոլոր իմաստներով», - ասել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ադմինիստրատոր Ախիմ Շտայները սոցիալական X-ում ցանցում:
«Քաղաքացիական անձինք, քաղաքացիական ենթակառուցվածքները և ՄԱԿ-ի օբյեկտների ամբողջականությունը պետք է մշտապես պաշտպանված լինեն»,-գրել է նա։