Գերմանիայի կանցլեր Շոլցն անհրաժեշտ է համարում և մտադիր է շարունակել երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Այժմ այս իրավիճակում մենք պետք է նորից ու նորից խոսենք նրա հետ, ինչը ես արել եմ անցյալում և ինչը կանեմ նորից ապագայում»,-ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը՝ պատասխանելով Heilbronner Stimme-ի խմբագրության հարցերին։
«Սակայն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները պահանջում են Ռուսաստանի կողմից վճռական քայլ՝ դա նշանակում է զորքերի դուրսբերում։ Սա մի բան է, որին Վլադիմիր Պուտինն ակնհայտորեն դեռ պատրաստ չէ», - պնդել է կանցլերը։