Երգչուհի Սիրուշոն այսօր այցելել է Էջմիածնի Սբ․ Շողակաթ եկեղեցի։ Երգչուհին ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ամուսնու հետ և մեկնաբանել դրանք։
Սիրուշոն Սբ․ Շողակաթ եկեղեցու լուսանկարն է հրապարակել և գրել․ «Էջմիածնի համեմատաբար սակավամարդ եկեղեցիներից, որտեղ կարող եք գնալ, եթե ցանկանում եք ձեր մտքերի հետ մենակ մնալ»։
Մեկ այլ լուսանկար երգչուհին հրապարակել է հետևյալ կերպ․ «14 տարի առաջ միասին «եկեղեցի ենք մտել» և դուրս չենք եկել))»: