Հետևեք մեզ։

Պուտի՞ն, թե՞ Զելենսկի. ռեփեր Մորգենշտերնը հարցազրույց է վերցրել Քսենյա Սոբչակից (տեսանյութ)

09:22, 13 նոյեմբեր 2023
Պուտի՞ն, թե՞ Զելենսկի. ռեփեր Մորգենշտերնը հարցազրույց է վերցրել Քսենյա Սոբչակից  (տեսանյութ)

Ռուս ռեփեր Մորգենշտերնը, ում մուտքը ՌԴ արգելված է` նրան ճանաչել են որպես օտարերկրյա գործակալ, Դուբայում հարցազրույց է վերցրել ռուս հայտնի հաղորդավար Քսենյա Սոբչակից։

 

Ի թիվ այլ հարցերի, որոնք առնչվում են հաղորդավարուհու անձնական կյանքին, կարիերային և այլն, Մորգենշտերնը հարցնում է նաև քաղաքականությունից, և հենց այդ հատվածն է ներկայացնում Hayastan.news-ը։

 

- Պուտի՞ն, թե՞ Զելենսկի։

 

-Կա՞ն այլ տարբերակներ։

 

-Ո՞ւմ քաղաքականություն է քեզ հոգեհարազատ։

 

-Ուրեմն այսպես․ չնայած քո առաջին հարցազրույցն է, բայց լավ հարց է, ապրես:

 

-Ուրեմն դե պատասխանիր դրան։

 

-Ինձ թվում է` իմ դիրքորոշումը շատ միանշանակ է. ես դեմ եմ պատերազմին, ես չեմ աջակցում այն ամենին, ինչ տեղի է ունենում։ Այնուամենայնիվ, ես հնարավոր չեմ համարում այն դիրքորոշումը, որ Ռուսաստանին պետք է ներսից քանդել, ցանկանալ Ռուսաստանի ձախողումը և պարտությունը։ Ես համարում եմ, որ իմ պատրիոտիզմը կայանում է նրանում, որ ես ապրում և աշխատում եմ իմ երկրում, և եթե ես համաձայն չեմ այդ քաղաքակության հետ, միևնույն է, ես ապրում եմ այդ երկրում։

 

-Բայց հարցն ավելի պարզ էր․ ո՞ւմ քաղաքականությունն է ավելի մոտ քեզ։

 

-Ոչ ոքինը․ ինձ թվում է, որ շրջադարձային պահ կար ռազմական գործողությունների մեկնարկից երեք ամիս անց, Ստամբուլում հնարավոր էր ամեն ինչ որոշել բանակցություններով։

 

-Իսկ եթե դու լինեիր նախագահ, դու կբանակցեի՞ր։

 

-Եթե ես լինեի նախագահ, չէր սկսվի պատերազմ։

 

-Իսկ ո՞վ է սկսել պատերազմը։

 

-Այսինքն, ի՞նչ է նշանակում, թե ով է սկսել պատերազմը։ Փաստացի առաջինը Ռուսաստանն է ներխուժել Ուկրաինայի սահման։ Ի՞նչ է, դու այլ վարկած ունե՞ս։

 

-Չէ, ուղղակի ինձ հետաքրքիր է, թե ինչո՞ւ դու գործակալ չես, իսկ ես գործակալ եմ։

 

Մանրամասն՝ տեսանյութում։