Հետևեք մեզ։

Մեր աչքի առաջ մարդկային անտանելի ողբերգություն է ծավալվում. Կարմիր Խաչը կոչ է արել պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին

10:01, 13 նոյեմբեր 2023
Մեր աչքի առաջ մարդկային անտանելի ողբերգություն է ծավալվում. Կարմիր Խաչը կոչ է արել պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է արել «պաշտպանել Գազայի խաղաղ բնակիչներին,  անկախ նրանից՝ նրանք փորձում են տարհանվել, թե մնալ այնտեղ, որտեղ կան»:

 

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ իսրայելական ուժերի և ՀԱՄԱՍ-ի միջև մարտեր են ընթանում բնակեցված վայրերում և հիվանդանոցներին մոտ:

 

«Մեր աչքի առաջ մարդկային անտանելի ողբերգություն է ծավալվում»,- խոստովանում է Կարմիր Խաչը։

 

ԿԽՄԿ-ն ասում է, որ իր աշխատակիցները զանգեր են ստանում այն ​​մարդկանցից, ովքեր «չեն բացում իրենց դռները, քանի որ վախենում են, որ տեղում կմահանան և աղաչում են, որ օգնեն իրենց ապահով տեղ հասնել»:

 

Միաժամանակ, Գազայի հատվածի հարավային հատվածը, որտեղ պաղեստինցիները փախչում են մարտերից փրկվելու համար, պատրաստ չէ այնտեղ տեղափոխվող փախստականների ալիքներին։

 

Կարմիր Խաչը նշել է, որ մարդասիրական օգնությունը, որը հասնում է տարածք, հիմնականում անբավարար է, իսկ փախստականները չունեն հիմնական միջոցները՝ կացարան, սնունդ, ջուր և հիգիենայի պարագաներ:

 

«Իրավիճակն արագորեն մոտենում է հումանիտար աղետի»,-հավելել են գերատեսչությունում։