Այսօր Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ տեղի կունենա Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստ։
ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Խորհուրդը կարծիքներ կփոխանակի նաև Իսրայելում տիրող իրավիճակի, տնտեսական անվտանգության արտաքին քաղաքականության վերաբերյալ։։