Wildberries հավելվածում հայտնվել է նոր տարբերակ, որը ըստ ցանկության կարելի է ակտիվացնել։ Տվյալ գործառույթը միացնելու համար հարկավոր է թարմացնել հավելվածը ու ընտրել պատվերի հաստատման լրացուցիչ եղանակ։
Այս գործառույթը միացնելու համար հարկավոր է թարմացնել հավելվածը և ընտրել լրացուցիչ պատվերի հաստատման եղանակ, տարբերակներից է PIN կոդը, ինչպես նաև Touch ID և Face ID տեխնոլոգիաները։
Նշենք, որ ավելի վաղ Wildberries-ը հայտնել էր, որ նման տեխնոլոգիան մշակվում է՝ հաշվի առնելով այն դեպքը, երբ երեխան մոր հավելվածում 250 հազար ռուբլու պատվեր էր կատարել:
Ընկերությունը, հիմնվելով օգտատերերի վարքագծի վերլուծության վրա, եկել է այն եզրակացության, որ իր վերջին պատվերը կարող էր իսկապես երեխայի կողմից տրվել: