Ուժի մեջ են մտնում Երևանի փոքր կենտրոն մտնող բեռնատարների համար նախատեսված սահմանափակումները:
Սահմանափակումը գործելու է 2.5 տոննա ընդհանուր քաշով բեռնատարների համար։ Բեռնատարները փոքր կենտրոն կարող են մուտք գործել երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան ժամը 07։00-ն ընկած ժամանակահատվածում։
Որպես տարածք սահմանված են Խանջյան փողոցից մինչև Սարյան փողոց, և Սբ Գրիգոր Լուսավորիչ փողոցից մինչև Կորյուն փողոց ընկած շրջանակում գտնվող 40 փողոցները և պողոտաները։